Տղամարդը ձկան ստամոքսում սեքս-խաղալիք է հայտնաբերել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տղամարդը ձկան ստամոքսում սեքս-խաղալիք է հայտնաբերել

Ամերիկյան Ինդիանա նահանգի Շելբիվիլ քաղաքի երկու բնակիչներ գնացել են Օհայո գետ՝ լոքո որսալու և ինը կիլոգրամանոց ձուկ են բռնել՝ ստամոքսի մեջ սեքս-խաղալիքով, հայտնում է Fox 59-ը։

Ռիչարդ Կեսարը պատմել է, որ իր ընկեր Ջոն Հուպի հետ ձկնորսական նավով գնացել են Լոուրենսբուրգ քաղաք։ Տղամարդիկ հույս ունեին որսալ կապույտ լոքո: Առաջին ձուկը, որին հանդիպեցին, լոքո էր, որի ստամոքսը կասկածելիորեն ընդլայնված էր։ Ձկնորսները ենթադրեցին, որ դա խավիար է կամ լոքոյի կերած որսը։

Ամերիկացիները շարունակել են ձկնորսությունը և բռնել ևս երկու լոքո, որից հետո Կեսարը որոշել է ավելի մոտիկից նայել առաջինին։ Նա սեղմել է ձկան ստամոքսը և ներսում զգացել երկու պինդ առարկաներ, որոնք նա կուլ էր տվել։ Պարզ է դարձել, որ դա ամենևին էլ խավիար չէր։

Տուն վերադառնալով՝ տղամարդիկ որոշել են բացել ձկան ստամոքսը: Այնտեղ նրանք հայտնաբերել են պենոպլաստե գնդիկ, մեկ այլ ձկան մնացորդներ և մեծահասակների խաղալիք։ «Չեմ կարող պատկերացնել, թե ինչպես և ինչու է այն հայտնվել գետում»,- ընդգծել է Կեսարը։

Ձկների մորթմանը ներկա են եղել ամերիկացու կինը և երեք տարեկան դուստրը: «Սեքս խաղալիքը տեսնելով՝ Հուպն ու կինս ծիծաղեցին։ Կինս անմիջապես փակեց դստեր աչքերը և շեղեց նրան ձկից»,- ասել է Կեսարը և խոստովանել, որ դուստրը մինչ օրս շարունակում է հարցնել, թե ինչ կար լոքոյի ներսում։

lurer.com



Նման նյութեր