Ատամնաբույժ Ալեքսեյ Անտիպենկոն նշել է, որ շաքարի փոխարինիչներով մաստակները կարող են օգտակար լինել բերանի խոռոչի համար, քանի որ դրանք թուլացնում են ախտածին բակտերիաները կամ առհասարակ ոչնչացնում են դրանք, գրում է URA.RU կայքը։
Մասնագետի խոսքով՝ շաքար պարունակող մաստակներից հատկավոր է խուսափել, քանի որ դրանք վնասակար են, մինչդեռ այն մաստակները, որոնցում կիրառվում են շաքարի փոխարինիչներ, կարող են շատ օգտակար լինել։
«Շաքարի փոխարինիչի մոլեկուլը բակտերիան ընկալում է որպես շաքար ու փորձում է այն մարսել, սակայն այդ մոլեկուլի յուրացման համար բակտերիան մի քանի անգամ շատ էներգիա է վատնում, քան ստանում է դրա արդյունքում։ Այսինքն՝ ի վերջո բակտերիան ինքն իրեն սպառում է և թուլանում է կամ առհասարակ ոչնչանում», – բացատրել է մասնագետը։
Ինչ վերաբերում է շաքար պարունակող մաստակներին, ապա դրանք, ըստ Անտիպենկոյի, նույն ազդեցությունն են ունենում բերանի խոռոչի վրա, ինչ և կոնֆետները՝ արդյունքում նպաստելով կարիեսի զարգացմանը։