Տեառնընդառաջն ամուսնացածների համար է
Advertisement 1000 x 90

Տեառնընդառաջն ամուսնացածների համար է

Տեառնընդառաջը քառասուն օրական Մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնն է։ Հայ Առաքելական եկեղեցին այս տոնը նշում է ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո։

Այս իմաստով Տեառնընդառաջը պետք է տոնեն բոլոր քրիստոնյաները: Իսկ հարցը՝ Տեառնընդառաջը նորապսակների՞, թե՞ նշանվածների համար է, պետք է նայել ոչ թե հոգևոր այս խորհրդի, այլ ժողովրդական ավանդույթի տեսանկյունից: Այս տեսանկյունից Տեառնընդառաջի տոնը վերաբերում է միայն նոր ամուսնացածներին և ոչ թե նշանվածներին:

Ըստ ժողովրդական ավանդույթի, Տեառնընդառաջի օրը պարտադիր փոխայցելություններ էին կատարում խնամիները, նորահարս ունեցող ընտանիքին այցելում էին հարսի հարազատները: Որպես կանոն, խարույկի դեզը պատրաստում էին նորափեսաները։

Տեառնընդառաջի տոնին էր, որ նորափեսան պսակից հետո առաջին անգամ հանդիպում էր աներոջ հետ: Այդ պատճառով, ժողովրդական ավանդության մեջ Տեառնընդառաջն ընկալվել է որպես փեսայի՝ աներոջ տուն այցելելու տաբուն վերացնելու հիմնական առիթ: Նախկինում պարտադիր կարգի համաձայն՝ նորապսակ երիտասարդներն իրավունք չունեին հարսի ծնողների և հատկապես աներոջ հետ հանդիպել:

Եվ Տրնդեզի կրակի վրայով ցատկելը վերացրել է արգելքը, ինչից հետո երիտասարդներն իրավունք են ստացել այցելել ծնողների տուն: Այս է պատճառը, որ Տեառնընդառաջը ժողովրդական ավանդույթի համաձայն վերաբերում է նորապսակներին, ոչ թե նշանվածներին:

Տեառնընդառաջն Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հռչակվել է նորապսակների օրհնության օր:

qahana.am