Եվ կրկին՝ գլխացավի մասին
Advertisement 1000 x 90

Եվ կրկին՝ գլխացավի մասին

Բժիշկ Միա Մինենը, ով մասնագիտացած է գլխացավի բուժման մեջ, Eat This, Not That!-ին պատմել է մի քանի նախազգուշական նշանների՝ գլխացավի «կարմիր դրոշակների» մասին:

Մասնագետի խոսքով՝ նախազգուշական նշաններից մեկը, որ գլխացավը կարող է միգրենից ավելի լուրջ բան լինել այն, երբ գլխի այն հատվածը, որի վրա առաջանում է գլխացավը, չի փոխվում։ Դա կարող է պայմանավորված լինել այնպիսի խնդրով, ինչպիսին է ուռուցքը կամ անեւրիզմը կամ կյանքի համար ավելի վտանգավոր մի բան:

Մեկ այլ նշան է գլխացավի մի տեսակը, որը հանդիպում է 50 տարեկանից բարձր մարդկանց մոտ. դրանք առավոտյան գլխացավերն են, քաղցկեղի կամ ՄԻԱՎ վարակի պատմության, ինչպես նաեւ նյարդաբանական հետազոտության եւ փոփոխությունների առկայությունը:

Եթե ​​նյարդաբանական հետազոտության ժամանակ այնպիսի շեղումներ են նկատվում, ինչպիսիք են դեմքի կախվածությունը, ցնցումները, մտավոր վիճակի փոփոխությունը, թուլությունը կամ թմրությունը մարմնի ցանկացած կողմում, հիվանդը պետք է հետազոտվի՝ համոզվելու համար, որ ավելի լուրջ ինչ-որ բան չի առաջանում:

Քաղցկեղի, ՄԻԱՎ վարակի կամ իմունիտետի ճնշման պատմությունը եւս կարող է անհանգստության պատճառ լինել նոր գլխացավի դեպքում:

Եթե ​​գլխացավն առաջանում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, լրացուցիչ հետազոտություն է անհրաժեշտ։ Ինչպես նաեւ, եթե գլխացավը հետազոտության ժամանակ շեղումներով է ուղեկցվում, ինչպիսիք են նոպաները, եւս պետք է շտապ օգնության դիմել, նախազգուշացրել է դոկտոր Մինենը:

news.am