Որքա՞ն ժամանակ կարող են պահպանվել վեյպի հետեւանքով թոքերի վնասման ախտանիշները
Advertisement 1000 x 90

Որքա՞ն ժամանակ կարող են պահպանվել վեյպի հետեւանքով թոքերի վնասման ախտանիշները

Շատ մարդիկ, ովքեր վեյպի հետ կապված թոքերի վնասվածքներ են ստանում, երկարաժամկետ՝ առնվազն մեկ տարի տեւող առողջական խնդիրներ կունենան, ասվում է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Annals of the American Thoracic Society-ում:

Պացիենտների զգալի մասը EVALI-ի (թոքերի վնասվածք՝ կապված էլեկտրոնային ծխախոտի կամ վեյպի օգտագործման հետ – խմբ.) նախնական ախտորոշումից մեկ տարի անց շարունակում է տառապել շնչառության դժվարություններից, ուղեղում մշուշից եւ տրամադրության խանգարումներից, հաղորդում են Սոլթ Լեյք Սիթիի Intermountain Healthcare-ի հետազոտողները:

Չնայած այս հետեւանքներին, EVALI-ով հինգ պացիենտներից մոտ երեքը շարունակել են ծխել կամ վեյպ օգտագործել, թեեւ թոքերի ախտահարումներ եւ դրա հետ կապված առողջական հետեւանքներ են եղել, պարզել են գիտնականները:

Հետազոտության համար գիտնականները 2020 թվականի հուլիսի կեսից մինչեւ 2021 թվականի օգոստոսի կեսը հետեւել են EVALI-ով 73 պացիենտների:

Պացիենտների մեծ մասը եղել են տղամարդիկ (միջին տարիքը՝ 31 տարեկան): Ոչ բոլոր պացիենտներն են տառապել ծանր հիվանդություններով՝ հինգ դեպքից երեքը հոսպիտալացման կարիք չեն ունեցել վերակենդանացման բաժանմունքում:

Ախտորոշումից 12 ամիս անց EVALI-ով շատ պացիենտներ հայտնել են, որ դեռեւս առողջական խնդիրներ ունեն, որոնք երբեմն ազդում են իրենց կյանքի որակի վրա։

– 48 տոկոսն ունեցել է շնչառության սահմանափակումներ

– 59 տոկոսը տագնապ եւ/կամ դեպրեսիա է զգացել

– Պացիենտների 62 տոկոսը հետտրավմատիկ սթրես է ապրել

– 44%-ը նշել է ուշադրության կենտրոնացման, հիշողության, որոշումներ կայացնելու հետ կապված դժվարությունների մասին՝ ֆիզիկական, հոգեբանական կամ էմոցիոնալ վիճակի պատճառով

– 24 տոկոսը նշել է զգալի շնչարգելության մասին

Հետազոտման մեկ տարվա ընթացքում EVALI-ով հիվանդների մոտ 6 տոկոսը վարակվել է COVID-19-ով, ինչն ավելի է սպառնալիքի տակ դրել նրանց թոքերը։

news.am