Ո՞ր հատապտուղն է օգտակար դեպրեսիայի կանխարգելման համար
Advertisement 1000 x 90

Ո՞ր հատապտուղն է օգտակար դեպրեսիայի կանխարգելման համար

Ելակը պարունակում է օգտակար կենսաբանական ակտիվ միացություններ, որոնք դրականորեն են ազդում նյարդային համակարգի վրա եւ ծառայում են տարբեր հիվանդությունների կանխարգելմանը, քաղաքային նորությունների «Մոսկվա» գործակալությանն ասել է սրտաբան-սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու, Սնվելու, կենսատեխնոլոգիայի եւ սննդի անվտանգության դաշնային հետազոտական կենտրոնի աշխատակից Տատյանա Զալետովան:

«Ելակը պարունակում է մեծ քանակությամբ եւ տարատեսակ կենսաբանական ակտիվ բաղադրիչներ, ինչպիսիք են օրգանական թթուները կամ պոլիֆենոլներն՝ իրենց ենթադասերով, դուբիլային նյութերը եւ ֆլավոնոիդները: Անտոցիանները, որոնք ֆլավոնոիդների ենթադասին են պատկանում, կարեւոր կենսաբանական ակտիվ միացություններ են, եւ համարվում է, որ դրանք կարող են ապահովել եւ ակտիվացնել բջջային հակաօքսիդանտ պաշտպանությունը, որսալ ազատ ռադիկալները եւ, հետեւաբար, պաշտպանել բջիջները վնասումից: Դրանք արդյունավետ են քրոնիկ հիվանդությունների, դեպրեսիաների, Ալցհեյմերի հիվանդության, ուռուցքաբանության, սրտի հիվանդությունների դեմ»,- պարզաբանել է բժիշկը։

Ելակը հարուստ է C վիտամինով եւ պարունակում է մեծ քանակությամբ ֆոլաթթու, որն օգտակար է առողջության համար, ընդգծել է մասնագետը։

«Ելակը ֆոլաթթվի ամենահարուստ բնական աղբյուրներից մեկն է եւ դրսեւորում է չափազանց բարձր հակաօքսիդանտային ակտիվություն: Մի շարք հետազոտություններ ցույց են տվել ելակի օգտագործման դրական ազդեցությունը ինսուլինի նկատմամբ զգայունության վրա։ Այն նաեւ պարունակում է թիամին, ռիբոֆլավին, նիացին, B6, A, E եւ K վիտամիններ»,- հավելել է Զալետովան։

news.am