Վրաստանում լաբորատոր հետազոտությունների արդյունքում կապիկի ծաղիկով վարակման դեպք է հաստատվել։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնը (NCDC):
Մասնագետները նշում են, որ հիվանդության ընթացքը թեթեւ էր։ Տղամարդը վարակվել էր արտերկրում։ Այժմ նա արդեն ապաքինվել եւ դուրս է գրվել, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
«Հիվանդի մոտ վիրուսի ընթացքը թեթեւ էր, համապատասխան բուժումից հետո նա արագ դուրս է գրվել բուժհաստատությունից։ Նա Եվրոպայով ճանապարհորդության պատմություն ունի։
Շփումները հսկողության տակ են եղել, եւ ոչ մի դեպքում կլինիկական նշաններ չեն հայտնաբերվել»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
NCDC-ում ընդգծել են, որ Վրաստանում հիվանդների մոտ ցանի կասկածելի դեպքերի հայտնաբերմանն ուղղված մոնիտորինգը շարունակվում է: