ԱՄՆ Կալիֆոռնիայում տղամարդը մեղադրվում է 22-ամյա աղջկան գերության մեջ պահելու և բռնաբարելու մեջ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Հայտնի է, որ տուժածն ապրել է 59-ամյա Փիթեր ՄաքԳուայրի տանը, սակայն ավելի ուշ որոշել է տեղափոխվել։ Տղամարդը հրաժարվել է նրան բաց թողնել և 6 ամիս պահել նրա կամքին հակառակ, բռնաբարել, ինչպես նաև հանել է աչքը և վնասել քիթը, ականջն ու շրթունքը։
Մոտ մեկ շաբաթ առաջ աղջկան հաջողվել է փախչել, նա ոստիկանություն է կանչել։ Շուտով նրան տեղափոխել են հիվանդանոց, այժմ նրա վիճակը գնահատվում է կայուն։
ՄաքԳուայրը հայտնաբերվել է իրեն պատկանող մեկ այլ տանը, որտեղ փորձել է թաքնվել ոստիկաններից, և մի քանի ժամ տեւած առերեսումից հետո նրան ձերբակալել են։
Տղամարդն ինքը չի ընդունում իր մեղքը հանցագործություններում։ Նախաքննությունը շարունակվում է։