Երգչուհի Բեյոնսեն դարձել է բրիտանական Vogue-ի հուլիսյան համարի հերոսուհին։ Հրատարակության կայքը հրապարակել է շապիկը, ինչպես նաև նկարներ երգչուհու ֆոտոշարքից։
Ամսագրի շապիկին արտիստը հայտնվել է երկար սև զգեստով` ձիու վրա նստած, ամսագրի ներսի նկարները, հեղինակների մտահղացումովը, կխորհրդանշեն 20-րդ դարի վերջին քառորդի ընթացքում ակումբային կյանքի զարգացումը։
Երգչուհին ընթերցողների առջև կհայտնվի դիսկո դիվայի տեսքով՝ Harris Reed-ի փունջավոր հանդերձանքով, ռոք աստղի կերպարով՝ Junya Watanabe կաշվե բաճկոնով և անկաշկանդ դիրքով՝ ոսկով ասեղնագործված Schiaparelli Haute Couture փայլուն վերարկուով։
Նկարահանումների հեղինակը դարձել է լուսանկարիչ Ռաֆայել Պավարոտին, իսկ կոնցեպտի մշակմանը մասնակցել է բրիտանական Vogue-ի գլխավոր խմբագիր Էդվարդ Էնինֆուլը՝ երգչուհու և նրա թիմի հետ միասին։
Երգչուհին կհայտնվի Vogue-ի շապիկին իր նոր՝ «Renaissance» ալբոմի թողարկումից առաջ, որն ամսագիրը անվանել է «Այժմյան ամենահավակնոտ երաժշտական նախագիծը»։ Այն տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 29-ին։