Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից.
«Ժողովուրդ ուրեմն ձեզ խնդրանքի կարգով, կամ հորդորով ուզում եմ դիմել։ Ինչպես ասել էի գյուղացիները այս տարի շատ վատ վիճակում են հայտնվել, ծիրանը հասել է, արտահանողները մեղմ ասած ոչ բարեխիղճ, շատ ցածր գնով են ուզում վերցնել, ինչի առիթով այգետերերը կանգնել են փաստի առջև` կամ պիտի վնաս կրեն, իրենց ամբողջ տարվա չարչարանքը ջուրը թափեն կամ…
Այսօր խոսել եմ Նոր Զովք սուպերմարկետների ցանցի ղեկավար անձնակազմի հետ, նրանք ընդառաջելով փորձում են ակցիաների տեսքով վաճառքն ավելացնել։ Այսօր Արմաշից գյուղացու ապրանքը ուղիղ հասել է Նոր Զովքի մի քանի մասնաճյուղ և հիմա վաճառվում է 490 դրամով։ Դավիթաշենի, Մերգելյանի, Ավան Առինջի և Սևանի մայրուղու վրա գտնվող Նոր Զովքի մասնաճյուղերում այսօր վաճառվում է Tigran Matevosyan-ի այգու ծիրանը։ Ինչքան շատ գնեք , այնքան շատ օգնած կլինեք մեր այգետեր գյուղացիներին։
Սևան-Դիլիջան֊-Իջևան գնացողներ, արխային կանգնեք , գնեք ու ազատ տվեք ձեր երեխաներին, վստահ ասում եմ Տիգրանը թունաքիմիկատներ ու քիմիական հավելումներ չի տվել։
Կարճ ասած, ժողովուրդ ջան, էս օրերին ձեր գնած ամեն կգ ծիրանով իմացեք օգնում եք մի ընտանիքի, նաև ինքներդ եք վայելում մեր հայկական գյուղատնտեսական այցեքարտ հանդիսացող համեղագույն միրգը։
Տարածելը ցանկալի է։ Շուտով ակցիաներ կլինեն մնացած խանութներում էլ»։