Հայտնի է` երբ Պուգաչովան և Գալկինը կվերադառնան Ռուսաստան
Advertisement 1000 x 90

Հայտնի է` երբ Պուգաչովան և Գալկինը կվերադառնան Ռուսաստան

Ալլա Պուգաչովայի մտերիմ ընկեր Իգոր Գուլյաևը mk.ru-ին տված հարցազրույցում մեկնաբանել է նրա մեկնումը Իսրայել։ Դիզայները պատմել է նաև, թե երբ երգչուհին և նրա ընտանիքը կվերադառնան Ռուսաստան։

«Բոլորդ շատ լավ գիտեք, որ ես նրան [Պուգաչովին] հարգել եմ անսահման, հարգում եմ ու կհարգեմ։ Եվ ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր դատապարտում են երկրի լեգենդին։ Չի կարելի»,- ասել է Գուլյաևը: Նա նաև հավելել է, որ «չի կարող դադարել սիրել» արտիստուհուն և նրան համարում է «երաժշտության իկոնա»։

Հարցին, թե երբ Պուգաչովան ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի և երեխաների հետ կվերադառնա Ռուսաստան, դիզայները պատասխանել է. «Նրանք կժամանեն սեպտեմբերին, իսկ երեխաները դպրոց կգնան»։ Նա նշել է, որ կարոտում է երգչուհուն։