ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 22–ին, հետեւել է Ջերմուկում մեկնարկած՝ Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի շրջանային մրցաշարի 3-րդ խաղափուլի պարտիաների ընթացքին։
Ինչպես տեղեկանում ենք երրորդ նախագահի գրասենյակից, հունիսի 19-28-ը կայանալիք մրցաշարին մասնակցում են շախմատում մեծ հաջողություններ գրանցած շախմատիստներ արտերկրից եւ Հայաստանից։
Խաղերն ընթանում են «Ջերմուկ Աշխարհ» հյուրանոցային համալիրում եւ ուղիղ հեռարձակմամբ հասանելի են ամեն օր` ժամը 15:30-ին, մրցաշարի պաշտոնական կայքէջում: