Հեռուստահաղորդավար եւ բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը «Ամենագլխավորի մասին» ծրագրի եթերում նշել է առիթմիայի դեմ օգտագործվող դեղերի վտանգավորության մասին, գրել է «Московский комсомолец»-ը։
Նա նշել է, որ հիվանդությունն էլ ավելի կխորացնի դրանց ոչ ճիշտ չափաբաժինը։
«Այն դեպքում, երբ առիթմիան վտանգավոր չէ մարդու համար, այլ պարզապես նրան անհարմարություններ է պատճառում, նման դեպքերում մենք ասում ենք. ավելի լավ է դեղեր մի տվեք նրան»,- ավելացրել է Մյասնիկովը։
Մասնագետը նշել է, որ դեղերը պետք է ընդունել, եթե մարդուն մշտապես անհանգստացնում է սրտի անկանոն ռիթմը։ Եթե այդ ռիթմը չի անհանգստացնում, ապա հաբեր խմել պետք չէ, քանի որ դրանք կարող են վատացնել հիվանդության ընթացքը։