Greatpicture.ru կայքը ներկայացրել է կենդանակերպի 2 ամենաչար նշաններին։
Խոյ։ Լավ տրամադրություն ունենալու դեպքում Խոյը հրաշալի ընկեր է։ Նրա հետ ձանձրալի չէ, նա ալարկոտ չէ և պատրաստ է օգնել ձեզ։ Սակայն, եթե Խոյի տրամադրությունը վատ է, և, եթե զայրացնեք նրան, իսկական փոթորիկ կսկսվի։ Խոյերը բռնկուն և կամակոր են լինում, նրանց հետ դժվար է լինում համաձայնել, քանի որ նրանք չեն լսում զրուցակցի տրամաբանական եզրահանգումները։ Այս նշանի ներկայացուցիչ տղամարդիկ հաճախ կարծում են, որ որոշ հարցեր կարելի է լուծել բացառապես բռունցքների օգնությամբ։
Կարիճ։ Սովորական վիճակում Կարիճները հանգիստ են։ Որոշ մարդիկ նրանց կարող են նույնիսկ միամիտ համարել։ Բայց ոչ բոլորին է հայտնի, որ հանգստության դիմակի տակ թաքնված են պարբերաբար փոթորկող ուժեղ էմոցիաներ։ Կարիճները հազվադեպ են ցուցադրում իրենց զգացմունքները՝ գերադասելով դրանք պահել ներսում։ Զայրույթի պահին Կարիճներն իսկապես չար, նույնիսկ դաժան են լինում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը