Կարկտահարություն Մարտակերտի վերին ենթաշրջանում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կարկտահարություն Մարտակերտի վերին ենթաշրջանում

Մարտակերտի վերին ենթաշրջանում մոտ 40 րոպե տևողությամբ տեղացած կարկուտը բնակչությանը նյութական վնասներ է պատճառել:

Տնամերձ հողամասերում և այգիներում կարկուտը գետնին է հավասարեցրել բանջարաբոստանային մշակաբույսերը, բերքատու ծառերը, վնասել էլեկտրալարերն ու բնակելի տների տանիքներն ու պատուհանները։

Էլեկտրասյունը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Վնասվել է ևս 3 տրանսպորտային միջոց։

Ուժեղ քամու ուղեկցությամբ տեղացած կարկուտի շերտը Զարդախաչ գյուղում կազմել է 2 սմ, Վերին Հոռաթաղում` 3 սմ։

Կարկուտն ամենաշատը տեղացել է Հաթերքում, որի շերտը հասել է 5 սմ-ի։

Համայնքներում իրականացվում են վնասի գնահատման աշխատանքներ։