Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների ջերմացմանն ուղղված երկխոսությանը և այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի անհապաղ բացմանը, երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը, գրում է Anadolu-ն։
Իր ադրբեջանցի և ղազախ գործընկերների հետ համատեղ մամուլի ասուլիսում Մևլութ Չավուշօղլուն ասել է. «Մենք վճռականորեն աջակցում ենք Զանգեզուրի միջանցքին, որը կապ կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև»։
Երկուշաբթի ավելի վաղ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում եռակողմ հանդիպում է կայացել Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների միջև։
«Մենք ակնկալում ենք միջանցքի անհապաղ բացումը»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ այս զարգացումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա։