Երևանը պատրաստվում է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլը» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանը պատրաստվում է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլը»

Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթը ղեկավարող խորհուրդը Երևանում է:

Ըստ Հանրային հեռուստաընկերության տարածած հաղորդագրության հյուրերը հեռուստաընկերությունում հանդիպել են Հանրայինի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի ու «Մանկական եվրատեսիլի» կազմակերպչական թիմի հետ։ Քննարկվել են ստեղծագործական և տեխնիկական հարցեր:

Հովհաննես Մովսիսյանը նշել է, որ նման հանդիպումներն օգնում են թիմին առավել ճիշտ կազմակերպել մրցույթի նախապատրաստական աշխատանքները:

Երգի մրցույթը ղեկավարող խորհուրդը եւ Հանրային հեռուստաընկերությունը համաձայնեցրել են հոբելյանական 20-րդ «Մանկական եվրատեսիլի» նախնական կոնցեպտը եւ համերգային ծրագրի որոշ մանրամասներ:

Մալենայի հաղթանակից հետո «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը տարեվերջին տեղի կունենա Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 11-ին։

tert.am