![](https://blog.168.am/wp-content/uploads/2022/06/91005.jpg)
Ամերիկացի երաժիշտ Թրեւիս Բարքերը հոսպիտալացվել է պանկրեատիտի պատճառով։ Այս մասին հայտնում է TMZ-ը՝ հղում անելով արտիստի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրներին։
Պանկրեատիտը ենթաստամոքսային գեղձի բորբոքում է եւ ներառում է այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են սրտխառնոցը, որովայնի ուժեղ ցավը եւ փսխումը: Ըստ People ամսագրի, Բարքերը «հազիվ էր կարողանում քայլել», երբ նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց:
Թրեւիսի վիճակի մասին այս պահին ոչինչ հայտնի չէ։ Այս ամբողջ ընթացքում Քորթնին երաժշտի կողքին է։