«Մակրոնը ԵՄ- ից դուրս եվրոպական նոր քաղաքական համագործակցության նախագիծն է դարբնում, ինչն արժանանում է Ջոնսոնի հավանությանը»: Ֆրանսպրեսի սույն լուրը Ելիսեյան պալատից հաստատել են:
Մեծ 7-նյակի գագաթաժողովին հիշյալ բովանդակությյամբ զրույցը շարունակվել է ՆԱՏՕ-ի մադրիդյան ժողովին: ՄԹ-ի՝ ԵՄ-ից դուրս գալու գլխավոր շարժիչ ուժ Բորիս Ջոնսոնն ասել է՝ արժե մտածել դրա մասին՝ նկատել տալով, որ այն ավելի շուտ միտված պիտի լինի «հարաբերություններ կառուցելուն, քան նոր կառույցներ կազմավորելուն»: Նա առաջարկել է կողմնորոշող հանգամանք դիտարկել Հռոմեական կայսրության մոդելը:
«Թուրքիայի վճռական ներգրավվածությունը պիտի լինի, Ուկրաինան՝ որպես հնարավոր գործընկեր, հյուսիսաֆրիկյան՝ Մաղրեբի երկրները, Հռոմեական կայսրության Mare Nostrum -ի (հռոմեացիների՝ Միջերկրական ծովին տված անունը) հիմքերը պիտի վերականգնենք»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ