Ուկրաինայի հետախուզության ղեկավարը հայտնել է՝ երբ կավարտվի պատերազմը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ուկրաինայի հետախուզության ղեկավարը հայտնել է՝ երբ կավարտվի պատերազմը

Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովը RBC-Ukraine-ին տված հարցազրույցում խոսել է Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի ծրագրերի, Ռուսաստանում հեղաշրջման, միջուկային սպառնալիքի, Բելառուսի հարձակման, ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև բախման և պատերազմի ավարտի մասին:

«Անցյալ տարվա վերջից արևմտյան լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները պարզ տեքստով նշում են, որ Ռուսաստանը լայնածավալ ներխուժում է նախապատրաստում։ Ուկրաինայի իշխանության վերին կառույցներում այս համոզմունքը կիսում էին մի քանիսը, գոնե հրապարակայնորեն: Նրա ներկայացուցիչներից գրեթե միակը, ով բացահայտ ու մանրամասն զգուշացրել է Կրեմլի նոր ագրեսիայի մասին, Կիրիլ Բուդանովն է»,֊գրում է պարբերականը։

Բուդանովը, հարցազրույցում խոսելով պատերազմի ավարտի ժամկետների մասին, նշել է, որ օգոստոսին արդեն տեսանելի կլինեն Ուկրաինայի՝ հաղթանակի տանղ առաջին արդյունքները, իսկ մինչև տարեվերջ ակտիվ պատերազմական գործողությունները նկատելիորեն կնվազեն։ Նրա խոսքով՝ պատերազմը կավարտվի 2023 թվականին՝ «Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների վերադարձով»։ Նրա համոզմամբ՝ Ուկրաինան կվերականգնի 1991 թվականի դրությամբ եղած իր սահմանները։



Նման նյութեր