Յուրի Շատունովի այրին շտապ հոսպիտալացվել է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Յուրի Շատունովի այրին շտապ հոսպիտալացվել է

«Ласковый май» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովի այրին՝ Սվետլանան, ամուսնու մահից հետո սրտի հետ կապված խնդիրների պատճառով հոսպիտալացվել է։ Այս մասին պատմել է պրոդյուսեր Ալեքսանդր Գերասիմովը։ Նրա խոսքով՝ կինը արտիստի՝ կյանքից հեռանալուց հետո կորցրել է աջակցությունը և հայտնվել շատ ծանր վիճակում, ընդ որում՝ երկու երեխաների հետ։ Ինչպես հայտնի է, Շատունովը հանկարծամահ է եղել 48 տարեկան հասակում՝ սրտամկանի ինֆարկտից, գրում են ռուսական ԶԼՄ֊ները։

Շատունովը, ըստ Գերասիմովի, հանրությանը թույլ չի տվել մտնել իր անձնական կյանք, պաշտպանել է կնոջն ու երեխաներին բամբասանքներից, չի փորձել նրանցից աստղեր դարձնել, նրանց չի տարել թոք-շոուների։ «Նա ամեն ինչ անում էր ընտանիքի հարմարավետ և արժանապատիվ կյանքի համար, այդ թվում՝ գերազանց ապահովում էր նրանց ֆինանսապես։ Արտիստը մինչև վերջին օրերն ակտիվ աշխատել է, համերգներից չի հրաժարվել։ Հենց այս անընդմեջ աշխատանքն էր, որ կարող էր նրա վաղաժամ մահվան պատճառ դառնալ»,֊կարծում է պրոդյուսերը։

«Յուրան պահանջված էր մինչև վերջին շունչը։ Մահվանից կարճ ժամանակ առաջ նա 18 մեծ համերգ է անցկացրել։ Ցանկացած մարդու համար նման ծանրաբեռնվածության պատճառով՝ սիրտը կարող էր չդիմանալ: Այդպես աշխատելը խենթություն էր»,- Գերասիմովի խոսքերը մեջբերում է PROZVEZD պորտալը։



Նման նյութեր