Բլոգերը լցոնիչներ է ներարկել ծնոտի մեջ և ստացել «ձկան խռիկներ»
Advertisement 1000 x 90

Բլոգերը լցոնիչներ է ներարկել ծնոտի մեջ և ստացել «ձկան խռիկներ»

Բլոգերը վիրահատությունից հետո ցույց է տվել դեմքը և ցնցել հետևորդներին։ Այդ մասին գրում է The Sun-ը։

TikTok-ի վիրուսային տեսանյութում, որը դիտվել է ավելի քան 11 միլիոն անգամ, բլոգեր Շոն Էնթոնին պատմել է, որ իր ծնոտի մեջ լցոնիչներ են ներարկվել: Սակայն վիրահատությունն անհաջող է անցել։ Նրա մոտ հանկարծակի առաջացել են «ձկան խռիկներ», որոնք տեսանելի են բերանը բացելիս։

«Ամեն ինչ իսկապես լավ և որակյալ է թվում, քանի դեռ չեմ բացում բերանս», – դժգոհել է բլոգերը:

Չնայած այն հանգամանքին, որ հոլովակը նկարահանվել է պրոցեդուրայից ընդամենը մեկ օր անց, նրա դեմքը ժամանակի ընթացքում ոչ մի կերպ չի փոխվել։ Շոնը հույս ուներ, որ ամեն ինչ կանցնի, բայց հետագա տեսանյութերը ցույց են տվել իրադարձությունների բոլորովին այլ ելք։ Վեց օր անց «խռիկները» դեռ տեղում էին։ Շոնը նշել է, որ ուռուցիկությունը դարձել է ավելի մեղմ։

TikTok-ի անհանգստացած օգտատերերը մեկնաբանություններում զգուշացրել են, որ այս ընթացակարգը երբեք հաջողությամբ չի ավարտվում. «Մի օգտագործեք այդ լցոնիչը վիրահատություններում: Այն մի տեղից մյուսն է անցնում է և երբեք ամբողջությամբ չի լուծվում, ինչպես ասում են մասնագետները»։



Նման նյութեր