Ռուսաստանը չի մասնակցի Երևանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին
Advertisement 1000 x 90

Ռուսաստանը չի մասնակցի Երևանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին

2022 թվականին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցելու ազգային ընտրության հայտեր չեն ընդունվի։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Իգոր Կրուտոյի ակադեմիայի մամուլի ծառայությանը, որը նախկինում կազմակերպել էր փառատոնի ազգային ընտրությունը։

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանի հաղթանակից հետո մրցույթն այս տարի կիրականացվի Հայաստանում:

«Իգոր Կրուտոյի ակադեմիան հայտարարում է Մանկական «Եվրատեսիլ» XX միջազգային երգի մրցույթի ազգային ընտրական փուլի հայտերի ընդունումը չեղյալ համարելու մասին»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

Այս որոշումն ընդունվել է ռուսական Առաջին ալիքի, «Օստանկինո» ռադիոկայանի եւ Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության (ВГТРК) Եվրոպական հեռարձակողների միությունից (EBU) դուրս գալու կապակցությամբ: Կազմակերպությունների դուրս գալը կապված էր EBU-ի որոշման հետ։ Նրանք Ռուսաստանին 2022 թվականին հեռացրել են Եվրատեսիլ երաժշտական մրցույթից։