«Եթե ես լինեի նախագահ․․․»․ Դոնալդ Թրամփ
Advertisement 1000 x 90

«Եթե ես լինեի նախագահ․․․»․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ իրադարձություններ, ինչպիսիք են Ուկրաինայում հատուկ գործողությունը և գնաճը, չէին լինի, եթե ինքը լիներ Միացյալ Նահանգների նախագահը, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

«Մեր երկրի համար հիմա ամեն ինչ լավ չի ընթանում: Եվրոպայում պատերազմը դուրս է գալիս վերահսկողությունից, գնաճը երբևէ գրանցված ամենաբարձր մակարդակի վրա է, էներգակիրների գներն ամենաբարձր մակարդակի վրա են»,- գրել է Թրամփը իր՝ Trump Media & Technology Group ընկերության կողմից ստեղծված Truth Social օգտահաշվում:

«Այս սարսափելի բաներից ոչ մեկը չէր լինի, եթե ես լինեի նախագահ»,- հավելել է նա։

Նախկին նախագահը նաև շնորհավորել է ամերիկացիներին հուլիսի 4-ի՝ ԱՄՆ-ի Անկախության օրվա կապակցությամբ և ասել, որ ժողովրդի հետ միասին նրանք «Ամերիկան ​​կրկին մեծ կդարձնեն»։