Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի փակումը կազդարարվի գրող և ռեժիսոր Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմով, որը 2020 թվականի Արցախյան պատերազմը ներկայացնում է գրող և լուսանկարիչ Լիկա Զաքարյանի օրագրի միջոցով։
2022 թվականին ստեղծված ֆիլմի պրոդյուսերներն են Էրիկ Էսրաիլյանը, Սերժ Թանկյանը, Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը։
Ամերիկահայ գրող, ռեժիսոր և պրոդյուսեր Կարին Հովհաննիսյանը «1915» (2015թ.), «Ես մենակ չեմ» (2020թ.) և «Truth to Power» (2021թ.) մրցանակակիր ֆիլմերի սցենարիստն ու ռեժիսորն է և «Ստվերների ընտանիք» գրքի հեղինակը:
Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։