Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը Կիպրոսում տուն են գնել իրենց դստեր՝ Ելիզավետայի եւ որդու՝ Հարիի համար։ Աղբյուրները պնդում են, որ զույգը գույքի համար մոտ 2 միլիոն եվրո է վճարել, գրում է Solenka.info-ն։
Լրագրող Արտեմի Պողոսյանը կիսվել է նոր անշարժ գույքի գնման մասին տեղեկություններով։ Նրա խոսքով՝ կատակերգուի եւ երգչուհու առանձնատունն արժեցել է 2 մլն եվրո։ Տունը, որի մակերեսը հասնում է մոտ 300 քմ. Մետրի գտնվում է Կիպրոսի հարավային ափին։
Այժմ ընտանիքը պետք է գումար ծախսի առանձնատան վերանորոգման համար։ Ռիելթորների կարծիքով՝ տան սպասարկումը Պուգաչովայի եւ Գալկինի համար մեծ գումար կարժենա։ Հնարավոր է, որ շուտով ընտանիքը Կիպրոսի քաղաքացիություն կստանա, եզրափակել է լրագրողը։
news.am