Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը պատասխանել է Business Insider-ի հոդվածին, ըստ որի` ինքը 2021 թվականին գաղտնի կերպով երկվորյակներ է ունեցել Neuralink-ի թոփ-մենեջեր Շիվոն Զիլիսի հետ հարաբերություններում: Twitter-ում կատարած գրառման մեջ նա չի հերքել երեխաների մասին տվյալները։
«Ես անում եմ ամեն ինչ՝ օգնելու մարդկության դեպոպուլյացիայի դեմ պայքարում։ Ծնելիության կտրուկ անկումը շատ ավելի լուրջ սպառնալիք է մեր քաղաքակրթության համար, քան որևէ այլ բան»,- գրել է գործարարը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ միլիարդատերը երկվորյակներ է ունեցել 2021 թվականին, և որ նա թաքցրել է այդ փաստը հանրությունից։