Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձի ֆոնին խնդրել է իր բոլոր թեկնածուներին՝ դադարեցնել նախընտրական գործունեությունը:
Աբեի դեմ մահափորձը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով կեսօրին մոտ, երբ նա ելույթ էր ունենում Նարա քաղաքում՝ հուլիսի 10-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ 41-ամյա ճապոնացի Տեցույա Յամագամին երկու անգամ կրակել է նրա թիկունքից։
Աբեի վրա կրակած տղամարդն իր առաջին ցուցմունքն է տվել։ Նա ասել է, որ դժգոհ է եղել քաղաքական գործչից և ցանկանել է սպանել նրան։
Իրավապահների խոսքով՝ Աբեն կենդանության նշաններ ցույց չի տալիս։ Հստակեցվում է, որ նա սրտի կանգ է ունեցել։ Աբեն տեղափոխվել է Նառայի բժշկական համալսարանական հիվանդանոց։
Հարձակման մեջ կասկածվող 41-ամյա Յամագամի Տեցույան ձերբակալվել է դեպքի վայրից ոստիկանների կողմից և նրա զենքն առգրավվել է։