Այս ընթացքում երկրից բացակայել եմ մեկ շաբաթով, ստեղծագործում եմ և ոչ միայն, աշնանը կլինի պրեմիերա. Հայկ Մարության
Advertisement 1000 x 90

Այս ընթացքում երկրից բացակայել եմ մեկ շաբաթով, ստեղծագործում եմ և ոչ միայն, աշնանը կլինի պրեմիերա. Հայկ Մարության

Ես Երևանից չեմ բացակայել, չեմ բացակայում, ապրում եմ այստեղ, այստեղ է տունս, ընտանիքս ու նաև ստեղծագործում եմ, ինչի ականատեսը հանդիսատեսը կլինի աշնանը։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը, նշելով, որ այս պահին շրջանառվող լուրերին չի անդրադառնա։

«Չնայած մամուլը գրել է իմ բացակայության մասին, բայց այս ընթացքում ընդամենը մեկ շաբաթով եմ բացակայել երկրից։ Ստեղծագործում եմ, և ոչ միայն, զբաղվում նաև այլ գործերով։ Եթե, այսպես ասած` մուսան չգնա, ապա աշնանը պրեմիերա է սպասվում, մնացածն ընթանում է իր հունով»,֊ասաց Հայկ Մարությանը։

tert.am