Թրամփը վստահ է, որ շուտով ավելի քան 50 մլն բաժանորդ կունենա սոցցանցերում. CBN
Advertisement 1000 x 90

Թրամփը վստահ է, որ շուտով ավելի քան 50 մլն բաժանորդ կունենա սոցցանցերում. CBN

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ մոտ ժամականերս Twitter-ում, Facebook-ում եւ սոցիալական մյուս ցանցերում իր բաժանորդների թիվը կգերազանցի 50 միլիոնը: Այս մասին Սպիտակ տան նոր ղեկավարը հայտնել է CBN հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը եթեր է տրվել հունվարի 29-ին:
Թրամփը հավաստիացրել է, որ չէր օգտվի սոցցանցերից, «եթե չլիներ ԶԼՄ-ների անազնվությունը»: ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ լրագրողները շարունակաբար խեղաթյուրում են իր խոսքերը եւ դրանք քաղաքացիներին հասցնում սեփական մեկնաբանությամբ:
«Ես կարող եմ հայտարարություններ անել՝ շրջանցելով ԶԼՄ-ները: Այդժամ իմ խոսքերը կպահպանեն այն իմասը, որը ես եմ դրանցում դրել: Ես ստիպված չեմ լինում հանդուրժել այն, որ ԶԼՄ-ներն այլափոխում են դրանք»,-պարզաբանել է Թրամփը սոցցանցերի օգտագործման առավելությունները:
«Ես վստահորեն կասեի, որ շուտով ավելի քան քան 50 մլն բաժանորդ կունենամ Twitter-ում, Facebook-ում, Instagramում եւ այլուր»,- այդ կապակցությամբ նշել է ԱՄՆ-ի ղեկավարը: Նա հավելել է, որ օգտագործելու է Twitter-ում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական միկրոբլոգը, բայց, այդուամենայնիվ, նախընտրում է իր անձնական @RealDonaldTrump-ը:
Թրամփը մինչ այժմ կանոնավոր կերպով տարբեր թեմաների վերաբերյալ իր մեկնաբանությունները հրապարակում է անձնական միկրոբլոգում: Ներկայում Twitter-ը նրա բաժանորդների թիվը կազմում է շուրջ 22,8 միլիոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Նման նյութեր