Ռուս հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը վերադարձել է Ռուսաստան։ Արտիստը վեց ամսվա ընթացքում առաջին անգամ ներկայացել է հանրությանը։ Այս մասին հայտնում է Super-ը։
Շոումենը չէր կարող բաց թողնել «Ընկերներ» բարեգործական հիմնադրամի միջոցառումը, որի հետ երկար տարիներ համագործակցում է որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Ուստի, ավանդույթի համաձայն, նա հանդես է եկել որպես հաղորդավար հիմնադրամի տոնին եւ հանձնել է Procharity ինտելեկտուալ կամավորական մրցանակները։
Լուսանկարը՝ Instagram