Երգչուհի Մաշ Իսրայելյան օրերս Liferoom հաղորդման հյուրն էր։ Դրա շրջանակներում նրան հարց է հնչել Բեն Ավետիսյանի և Դիանա Տոնոյանի հետ չշփվելու պատճառի մասին։ Մաշը նշել է, որ նրանք պարզապես ԱՄՆ-ում են գտնվում, ինչին հաջորդել է դիտարկում, որ նրանք սկսել էին չշփվել դեռևս այն շրջանում, երբ զույգը Երևանում էր։
Մաշը չի հերքել, որ որոշակի խնդիրներ եղել են իր ամուսնու և Բենի միջև, ապա կատակելով հավելել էր, որ մի փոքր էլ իր գործոնը կար։ Մաշի խոսքով՝ Բենի կնոջ հետ որևէ խնդիր ինքը չի ունեցել։ Մաշը վստահեցրել է, որ բոլոր խնդիրներն անցյալում են, ըստ նրա՝ եթե Բենը և Դիանան Հայաստանում լինեին, ամեն ինչ նախկինի պես կլիներ։ Հավելենք, որ ներկայումս Բենի կինը հղի է։ Նրանք դուստր են ունենալու։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մաշը նույնպես հղի է։ Նա և ամուսինը դուստր են ունենալու։ Ի դեպ, նախքան այդ մասին պաշտոնապես հայտարերելը, Starnews-ն արդեն տեղեկացրել էր իր լսարանին Մաշի կարգավիճակի մասին։
Հավելենք, որ զույգը երեխայի սեռը պարզելու արարողություն էր կազմակերպել։ Ի դեպ, Liferoom-ի շրջանակներում երգչուհին խոստովանել է, որ ցանկանում էր որդի ունենալ, սակայն չի նեղսրտել, քանի որ իր նման գեղեցիկ աղջիկ է ունենալ:
Նույն հաղորդման շրջանակներում Մաշը նաև խոստովանել է, որ խանդում է ամուսնուն, երկար տարիներ է, ինչ պայքարում է դրա դեմ։ Հիշեցնենք, որ Մաշը և նրա ամուսինը՝ Գարիկ Սաֆարյանը, ամուսնացել են նախորդ տարի: Նրանք ավանդական հարսանիք էին նախընտրել:
Ամբողջությամբ՝ starnews.am