Դառը եւ մուգ շոկոլադը մեծ օգուտ է տալիս օրգանիզմին, սակայն ցանկալի է այն օգտագործել օրական 15-25 գրամից ոչ ավելի։ Այս մասին ասել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի գլխավոր սննդաբան Անտոնինա Ստարոդուբովան։
Այսպես, շոկոլադի չափավոր օգտագործումը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների վտանգը։ Բացի այդ, կակաոյի հատիկները հակաօքսիդանտներ են եւ հակաբորբոքային հատկություն ունեն, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Առավել օգտակար է համարվում կակաոյի հատիկների բարձր՝ առնվազն 70 տոկոս պարունակությամբ, եւ շաքարի համեմատաբար ցածր՝ ոչ ավելի, քան 25 տոկոս պարունակությամբ շոկոլադը, ինչը համապատասխանում է դառը տեսակներին եւ որոշ մուգ տեսակներին»,- ասել է Ստարոդուբովան:
Միաժամանակ, մինչեւ երեք տարեկան երեխաներին արգելվում է նույնիսկ դառը շոկոլադը, հավելել է մասնագետը։ Նաեւ քաղցրավենիքը զգուշությամբ պետք է օգտագործեն հղի եւ կրծքով կերակրող կանայք, հայտնում է ФАН-ը։