Ձմերուկն ամռան սննդակարգի հիմնական մասը կազմող սննդամթերքի տեսակներից մեկն է։ Այն ոչ միայն շատ համեղ է, այլև անչափ օգտակար, սակայն անգամ նման օգտակար մթերքը որոշ դեպքերում կարող է վտանգավոր լինել առողջության համար։
Գաստրոէնտերոլոգ Յանա Պրուդնիկովայի խոսքով՝ այս հյութեղ մթերքը կարող է բացասաբար անդրադառնալ լյարդի ու երիկամների վրա, ինչը պայմանավորված է դրանց աճեցման ժամանակ կիրառվող վնասակար նյութերով։
«Ազոտը, պեստիցիդները (թունաքիմիկատներ) և նիտրատներն օրգանիզմում վերածվում են նիտրիտային միացությունների, որոնք նպաստում են լյարդում ու երիկամներում ծանր մետաղների կուտակմանը», – նշել է մասնագետը Primpress-ի հետ զրույցում։
Նա նաև հավելել է, որ ձմերուկը հարուստ է նաև կալիումով, իսկ այս տարրի մակարդակի բարձրացումն օրգանիզմում կարող է բացասաբար անդրադառնալ սրտամկանի վրա ու հանգեցնել սրտի ռիթմի խանգարումների։