Ելենա Տեմնիկովան շահել է դատն ընդդեմ Love is մաստակների արտադրողի
Advertisement 1000 x 90

Ելենա Տեմնիկովան շահել է դատն ընդդեմ Love is մաստակների արտադրողի

Ռուս երգչուհի Ելենա Տեմնիկովան շահել է Love is մաստակների ապրանքանիշի դեմ դատը: Այս մասին հայտնում է  РИА Новости-ն։

Ավելի վաղ հոլանդական Minikim Holland B.V. ընկերությունը, որին պատկանում են մի շարք ապրանքանիշերի իրավունքները, երգչուհուն մեղադրել էր իր ապրանքանիշի պատկերներն ապօրինի օգտագործելու մեջ եւ կատարողից պահանջել 3 մլն ռուբլի։

Մոսկվայի արբիտրաժային դատարանն էքսպերտիզա է նշանակել՝ փորձագետներին խնդրելով պատասխանել այն հարցին, թե արդյոք սինգլի պաստառին եւ շապիկների վրա օգտագործված պատկերների կերպարներն այն ստեղծագործությունների կերպարների մշակումներն են, որոնց իրավունքները պատկանում են հոլանդական ընկերությանը։ Պատասխանը բացասական է եղել։



Նման նյութեր