Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան էջից.
«Շնորհակալություն բոլոր նվիրատուներին Մարտակերտի փոքրիկ բնակիչ 8 ամսական Տիգրան Ավանեսյանի լյարդի փոխպատվաստմանն աջակցելու նպատակով նվիրատվությունների համար:
Մնացյալ անհրաժեշտ գումարը կհատկացնի ԱՀ կառավարությունը, որպեսզի հուլիսի վերջին Արաբկիր ԲՀ-ի բժիշկները բելոռուս մասնագետների օգնությամբ իրականացնեն լյարդի փոխպատվաստման բարդ վիրահատությունը և երեխային հնարավորություն տան ապրելու»: