Շրի Լանկայում ցուցարարները համաձայնել են ազատել նախագահի և վարչապետի նստավայրերը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Շրի Լանկայում ցուցարարները համաձայնել են ազատել նախագահի և վարչապետի նստավայրերը

Շրի Լանկայում ցուցարարները համաձայնել են ազատել իրենց գրաված նախագահական և վարչապետի նստավայրերը։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։ Նրա խոսքով՝ իշխանությունների հրաժարականը պահանջող ցուցարարները «որոշել են իշխանություններին վերադարձնել կառավարական բոլոր շենքերը, այդ թվում՝ նախագահական առանձնատունը, նախագահի գրասենյակը և վարչապետի գրասենյակը»։

Նախագահի և վարչապետի նստավայրերը Կոլոմբոյում ցուցարարները գրավել են հուլիսի 9-ին։ Երկրի նախագահի դեմ բողոքի շարժման ակտիվիստներն ասել են, որ չեն լքի բռնազավթած նստավայրերը, քանի դեռ Ռաջապակսան՝ երկրի նախագահը, հրաժարական չի տվել։ Սպասվում էր, որ նա դա կանի չորեքշաբթի օրը, սակայն նրանից դեռ պաշտոնական ծանուցում չի ստացվել այդ մասին:

Շրի Լանկայի խորհրդարանի նախագահ Մահինդա Յապա Աբեյվարդենան ասել է, որ իր գրասենյակը ուսումնասիրում է իրավական դրույթները՝ քննարկելու նախագահին պաշտոնանկ անելու հարցը, եթե Ռաջապակսան պաշտոնապես հրաժարական չտա:



Նման նյութեր