Յուրի Շատունովի տելեգրամյան ալիքում ընտանիքը հանդես է եկել հայտարարությամբ։ Նրանք փորձում են կանխել երգչի անունից իրականացվող դրամահավաքը․ «Յուրի Շատունովի ընտանիքը պաշտոնապես հայտարարում է, որ իրենցից ոչ ոք սոցիալական ցանցերում չկա, ոչ մի դրամահավաք ու նվիրատվություն չի անում։ Զգուշացեք խաբեբաներից:
Մի մոռացեք ձեր սիրելի արտիստին, գնացեք Յուրիի պաշտոնական ռեսուրսներ, լսեք նրա երգերը, բաժանորդագրվեք և թողեք կարծիքներ»։
Նրա պաշտոնական էջում հրապարակվել է նաև երգչի գերեզմանը։ Նրան հուղարկավորել են Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը։
Հիշեցնենք, որ ռուս երգիչ, «Ласковый май» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովը մահացել է 48 տարեկան հասակում