Վրաստանում հիմնադրվել է գործարար Իլոն Մասկի SpaceX ընկերության բաժանմունքը, որը կզբաղվի Starlink գլոբալ արբանյակային ինտերնետ կապով։ Starlink Georgia ընկերության գրանցման համար հայտ է ներկայացվել Վրաստանի հեռահաղորդակցության Ազգային հանձնաժողովին։
Ընկերությունը լինելու է Starlink Holdings Netherlands-ի դուստր ձեռնարկությունը։ Հայտը կքննարկվի այսօր՝ հուլիսի 14-ին։ Այս քայլով Վրաստանի բարձր լեռնային գյուղերի բնակիչները կունենան գերարագ ինտերնետ, որից մինչ այժմ զրկված են եղել։