Աֆրիկայում անհայտ հիվանդության դեպքեր են արձանագրվել․ կան զոհեր
Advertisement 1000 x 90

Աֆրիկայում անհայտ հիվանդության դեպքեր են արձանագրվել․ կան զոհեր

Արևելյան Աֆրիկայում նախկինում անհայտ հիվանդության 11 դեպք է գրանցվել։ Երեք մարդ մահացել է, մյուս հիվանդները մեկուսացված են։ Այս մասին հաղորդում է Citizen պարբերականը՝ հղում անելով Տանզանիայի բժշկական ծառայության ղեկավարին։

Վարակման բոլոր դեպքերը գրանցվել են Տանզանիայում։ Երկրի նախագահ Սամիա Հասան Սուլուխուն ենթադրում է, որ անհայտ հիվանդության տարածման պատճառը շրջակա միջավայրի դեգրադացիան է, ինչի հետևանքով վայրի կենդանիները բավականին մոտ են եկել մարդկանց բնակավայրերին։

Հիվանդության հիմնական ախտանշանների շարքին են դասվում քթային արյունահոսությունները, տենդը, գլխացավերն ու թուլությունը։ Հաղորդվում է, որ բոլոր հիվանդները թեստավորվել են, և նրանց մոտ կորոնավիրուսային վարակ, Էբոլայի կամ Մարբուրգի տենդեր չեն հայտնաբերվել։

tert.am



Նման նյութեր