Ինչ խնդիրների պատճառ կարող է դառնալ հնդկաձավարով սննդակարգը
Advertisement 1000 x 90

Ինչ խնդիրների պատճառ կարող է դառնալ հնդկաձավարով սննդակարգը

Հնդկաձավարն ամենաօգտակար սննդամթերքի տեսակներից մեկն է համարվում, որը նաև արդյունավետ կերպով պայքարում է ավելորդ կիլոգրամների դեմ։ Գոյություն ունեն այս մթերքի հիման վրա կազմված տարբեր սննդակարգեր, որոնք բավական լավ արդյունք են ապահովում՝ օգնելով ազատվել զգալի ավելորդ քաշից։ Այնուամենայնիվ նման սննդակարգերը ոչ միշտ են անվնաս լինում։

Ինչպես նշել է սննդաբան Ելենա Սոլոմատինան «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում, չնայած հնդկաձավարի բոլոր օգտակար հատկություններին, այս մթերքը խորհուրդ չի տրվում կիրառել մոնոդիետայի տեսքով։

Մասնագետի խոսքով՝ եթե մարդն ուզում է բեռնաթափման օրեր կազմակերպել, ապա միայն հնդկաձավարից կազմված սննդակարգը չպետք է կրկնվի ավելի քան երեք օր անընդմեջ։

«Այս մեթոդն ամբողջ շաբաթ կիրառելու դեպքում կարող է նյարդային պոռթկում լինել։ Եթե պատրաստ եք «հուզական ճոճանակների», ապա միայն հնդկաձավարով սնվելը ձեզ համար է», – բացատրել է Սոլոմատինան։

Ինչպես հավելել է սննդաբանը, ավելորդ քաշից ազատվելու համար կարելի է փորձել հնդկաձավարով սննդակարգի ավելի բալանսավորված տարբերակներ։ Օրինակ՝ կարելի է հնդկաձավարից բացի սննդակարգում ներառել նաև անյուղ միս, ձուկ, կաթնամթերք ու հավկիթ, ինչի շնորհիվ հնարավոր կլինի սննդակարգին հետևել 21 օր՝ խուսափելով հուզական անկայունությունից։

tert.am