Հանգստյան օրերին ջերմաստիճանը կբարձրանա եւս 2-4 աստիճանով։ Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 16-21-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։
Մայրաքաղաքում կիրակի ցերեկ սպասվում է 42 աստիճան տաքություն, իսկ երեկոյան 38։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +16 +21, ցերեկը՝ +29 +34,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +15 +19, ցերեկը՝ +28 +32,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +20 +24, ցերեկը՝ +36 +39,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ + 28 +31,
Լոռիում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +28 +32,
Տավուշում գիշերը՝ +16 +21, ցերեկը՝ +32 +37,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +29 +31,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +20 +23, ցերեկը՝ +38 +40,
Արարատում գիշերը՝ +23 +26, ցերեկը՝ +40 +42,
Արմավիրում գիշերը՝ +19 +24, ցերեկը՝ +40 +42,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +14 +19, ցերեկը՝ +28 +32,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +22 +26, ցերեկը՝ +40 +42,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +22 +27, ցերեկը՝ +37 +40,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ +30 +34,
Արցախում գիշերը՝ +21 +26, ցերեկը՝ +36 +40։
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։