Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է երգիչ Գրիգորի Լեպսին ծննդյան օրվա առթիվ։
«Դուք իրավամբ համարվում եք տաղանդավոր երգիչ և կոմպոզիտոր, վառ, արտասովոր մարդ։ Այս բարձր ճանաչման հետևում կանգնած է հավատն իր և իր ճակատագրի հանդեպ, տարիների աշխատանքն ու ստեղծագործական անխոնջ որոնումները»,- ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հեռագրում։
Բացի այդ՝ Պուտինը դրական է գնահատել Լեպսի մասնակցությունը հասարակական, բարեգործական և հայրենասիրական նախագծերին։
Երգչին ծննդյան 60-ամյակի առթիվ շնորհավորել է նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ մաղթելով կատարողին ոգեշնչում և նոր հետաքրքիր նախագծեր։
Նախօրեին Պուտինը Լեպսին շնորհել էր Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստի կոչում։