H&M հագուստի խանութների ցանցը հեռանում է Ռուսաստանից
Advertisement 1000 x 90

H&M հագուստի խանութների ցանցը հեռանում է Ռուսաստանից

H&M Group-ը որոշել է ամբողջությամբ փակել իր բիզնեսը Ռուսաստանում։ Այս մասին ասվում է հագուստ արտադրողի կայքում։

«Ուշադիր վերլուծությունից հետո մենք անհնար ենք համարում մեր բիզնեսը Ռուսաստանում շարունակել՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։ Մենք խորապես վշտացած ենք այն հետևանքների համար, որոնց կբախվեն մեր գործընկերները և շատ երախտապարտ ենք նրանց ողջ քրտնաջան աշխատանքի և նվիրվածության համար: Բացի այդ, մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր հաճախորդներին այս տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության համար»,- ասել է H&M Group-ի գործադիր տնօրեն Հելենա Հելմերսոնը:

Ապրանքների լուծարման շրջանակներում ցանցը ժամանակավորապես կբացի ֆիզիկական խանութներ։

H&M-ը ռուսական շուկայում է 2009 թվականից։ 2022 թվականի մարտին հագուստի խանութների ցանցը հայտարարեց Ռուսաստանում վաճառքի ժամանակավոր դադարեցման մասին՝ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողությունների պատճառով։

 



Նման նյութեր