Հարբած կինը իր ավտոմեքենան հատուկ տարածք տեղափոխելու ժամանակ կծել է ոստիկանին
Advertisement 1000 x 90

Հարբած կինը իր ավտոմեքենան հատուկ տարածք տեղափոխելու ժամանակ կծել է ոստիկանին

Մոսկվայում կինը կծել է պետավտոտեսչության աշխատակցին իր ավտոմեքենան տարհանելու փորձի ժամանակ։ Այս մասին հայտնում է ren.tv-ն։

Նշվում է, որ ոստիկանները կանգնեցրել են Ford Mondeo մեքենան փաստաթղթերը ստուգելու համար, սակայն հասկացել են, որ վարորդից ալկոհոլի հոտ է գալիս։ Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ կինը հարբած է, կազմվել է վարչական արձանագրություն։

Երբ եկել է քարշակը, որը պետք է Ford Mondeo-ն տեղափոխեր հատուկ տարածք, կինը սկսել է իրեն ագրեսիվ պահել, հայհոյել, պոկել է ոստիկանի համազգեստի կրծքանշանը, իսկ հետո կծել նրա ձեռքը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։



Նման նյութեր