Որն է մարդու կյանքում հուսալի հենարանը՝ ըստ Պուտինի
Advertisement 1000 x 90

Որն է մարդու կյանքում հուսալի հենարանը՝ ըստ Պուտինի

Հայրենիքի ճակատագրին պատկանելու զգացումը հուսալի հենարան է մարդու կյանքում և կարող է նաև լինել հաջողության գրավական, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Большая перемена» մրցույթի հաղթողների համար ողջույնի խոսքում։ Նա նաև ընդգծել է սեփական երկիրը հասկանալու, ազգային մշակույթի, պատմության և ավանդույթների նկատմամբ հարգանքի կարևորությունը, գրում է News.ru-ն։

«Երկրի ճակատագրին պատկանելու զգացումը կյանքում հուսալի հենարան է։ Այն միշտ օգնել է, օգնում և կօգնի մեր հայրենակիցներին տարբեր ոլորտներում տպավորիչ արդյունքների հասնելու համար»,- ասել է Պուտինը։

Ավելի վաղ ՌԴ ղեկավարը հայտարարել էր, որ երկրի ազգային գաղափարը հայրենասիրությունն է։ Նա ընդգծել էր, որ այդ զգացումը պետք է ստեղծագործական լինի, որպեսզի մարդ «նվիրվի երկրի զարգացմանը, նրա առաջշարժմանը»։ Պուտինը նշել էր, որ հայրենասեր կարելի է լինել՝ ոչ միայն հույսը դնելով երկրի հերոսական անցյալի վրա, այլև նրա հերոսական ու հաջող ապագայի վրա։



Նման նյութեր