«Լենինգրադ» խմբի նախկին մեներգչուհի Ալիսա Վոկսը պատմել է այն ոտնձգությունների մասին, որոնք ստիպված է եղել վերապրել 17 տարեկանում։ Այս մասին արտիստուհին պատմել է News.ru-ին տված հարցազրույցում։
Երգչուհու խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա մասնակցել է մանկական հեռուստանախագծին։ Հաղորդման հեղինակներից մեկը, ում անունը նա չի նշել, սկսել է նեղացնել նրան եւ ստիպել դիպչել նրա մարմնի ինտիմ մասերին։ «Ես 17 տարեկան էի, պարզապես երեխա էի։ Ոչինչ չի արել, միայն ստիպել էն դիպչել։ Նա մանկական սերիալի ռեժիսոր էր։ Մանկապատանեկան թատրոնների տնօրեններ, սպորտային բաժինների վարիչներ, շատերը, ցավոք, երեխաների հետ աշխատող, անառողջ կիրք ունեն նրանց նկատմամբ։ Եթե նայեք մանկապղծության վիճակագրությանը, ապա 40 տոկոսը կազմում են սպորտի բաժինների ղեկավարները, ուսուցիչները եւ հարգված մարդիկ»,- նշել է Վոկսը։
Երգչուհին հավելել է, որ դեպքից հետո տնօրենին մանկապիղծ է անվանել, իսկ երգչուհին դատի է տվել նրան։