Սոչիում ձերբակալվել է գործարար 76-ամյա Անդրանիկ Յալանուզյանը։ Նա մեղադրվում է 2002 թվականին մեկ այլ հեղինակավոր գործարար Իշխան Կապեկյանի սպանությունը կազմակերպելու մեջ, գրում է kartoteka֊ն։ Ըստ քննիչների՝ Յալանուզյանի նկատմամբ անհաջող սպանության փորձ է կատարվել։ Յալանուզյանն իր սեփական հետաքննությունն է անցկացրել ու պարզել, որ կազմակերպիչը Կապեկյանն է։ Դրանից հետո Յալանուզյանը որոշել է «վերացնել» իրավախախտին։ Բերման են ենթարկվել նաև երկու ենթադրյալ հանցագործներ։
Յալանուզյանի անունը կապվում է Սոչիում խոշոր հողատարածքների վերաբաշխման փորձի հետ։ Հենց դրա համար էլ վեր են հանվել 21 տարվա վաղեմության որոշ իրադարձությունները, գրում է պարբերականը։
Իր հերթին, պարբերականի մեկ այլ զրուցակից պատմել է Սոչիում չափազանց ազդեցիկ գործարար Ռուբեն Թաթուլյանի (Ռոբսոն) հետ Յալանուզյանի մտերմության մասին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա վերջինն է եղել, ով որոշ ժամանակով լքել էայդ տարածաշրջանը։