Իսպանիայում և Պորտուգալիայում շոգի պատճառով ավելի քան 1700 մարդ է մահացել․ ԱՀԿ
Advertisement 1000 x 90

Իսպանիայում և Պորտուգալիայում շոգի պատճառով ավելի քան 1700 մարդ է մահացել․ ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն ասել է, որ Պորտուգալիայում և Իսպանիայում շոգի ալիքը հանգեցրել է առնվազն 1700 մարդու մահվան, գրում է Gazeta-ն։

«Վերջին տասնամյակների ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ են մահացել ծայրահեղ շոգի հետևանքով, որոնց ժամանակ հաճախ են բռնկվում անտառային հրդեհներ։ Այս տարի մենք արդեն ականատես ենք եղել ավելի քան 1700 անհարկի մահվան միայն Իսպանիայում և Պորտուգալիայում ընթացիկ շոգի ժամանակ»,- ասվում է կազմակերպության կայքում։

Կլյուգեն նաև մտահոգություն է հայտնել, որ անտառային հրդեհներն արդեն հասել են հյուսիս՝ մինչև Սկանդինավիա, իսկ Լոնդոնում հրդեհը ոչնչացրել է 41 տուն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դանիայում շոգը գերազանցել է հուլիսի ջերմաստիճանի ռեկորդը, որը գրանցվել էր 81 տարի առաջ։



Նման նյութեր