Mars-ը կրճատել է Orbit մաստակի արտադրությունը Ռուսաստանում
Advertisement 1000 x 90

Mars-ը կրճատել է Orbit մաստակի արտադրությունը Ռուսաստանում

Ամերիկյան Mars ընկերությունը դժվարությունների է հանդիպել ռուսական շուկա Orbit ապրանքանիշի մաստակ մատակարարելու հարցում, գրում է Коммерсант-ը։

Մանրածախ առևտրի աղբյուրի համաձայն` ընկերությունը նոր խմբաքանակներ չի առաքում ներկրվող բաղադրիչների պակասի պատճառով: Խոշոր ցանցերում հրապարակման ևս երկու զրուցակիցներ պնդում են, որ Mars-ը նախազգուշացրել է Orbit-ի տեսականու կրճատման մասին՝ բաղադրիչների հետ կապված խնդիրների և մատակարարման շղթայում փոփոխությունների պատճառով։

Verny խանութների ցանցից հայտնել են, որ ընկերությունը զգուշացրել է իրենց, որ մինչև տարեվերջ չի կարողանա առաքել ցանցում առկա տեսականու մոտ կեսը, իսկ մնացած կեսի վրա դրվել է մատակարարումների ժամանակավոր սահմանափակում մինչև հուլիսի վերջ։ Որպես ընդհատումների պատճառ՝ արտադրողը նշում է լոգիստիկ խնդիրները, որոնք խոչընդոտում են մաստակի պատրաստման հիմնական բաղադրիչի մատակարարմանը։

Մարտին Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության ֆոնին Mars-ը հայտարարեց ռուսական շուկայում նոր ներդրումների դադարեցման և ապրանքների ներմուծման ու արտահանման դադարեցման մասին։ Միաժամանակ, տեղական գործարանները շարունակում էին գործել։



Նման նյութեր